17 մարտի 2012 - 10:39 AMT
«Երկիր». Հեղինե Բիշարյանը պայքարում է, որ ՕԵԿ-ի երկրորդ կինն իր ընկերուհին լինի

ՕԵԿ-ում ցուցակի հետ կապված տարաձայնությունները շարունակվում են: «Երկրի» տեղեկություններով այս անգամ էլ վեճ է ընկել կանանց մեջ: Ինչպես արդեն հայտնի է, ցուցակի առաջին կինը լինելու է Հեղինե Բիշարյանը. տարաձայնությունը երկրորդ տեղի հետ է կապված, որի համար պայքարում է ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը: Վեճը հասել է այնտեղ, որ երբեմնի մտերիմներ Հեղինե Բիշարյանն ու Սուսաննա Աբրահամյանը միմյանց հազիվ են բարև տալիս, իսկ Բիշարյանը ՕԵԿ-ի մամուլի խոսնակին էլ առաջվա նման չի գովում:

Ըստ թերթին հասած տեղեկությունների, Հեղինե Բիշարյանը ցանկանում է, որ ՕԵԿ ցուցակի երկրորդ կինը դառնա իր ուսուցչուհի ընկերուհին, որի հետ ժամանակին աշխատել է Երևանի թիվ 191 դպրոցում: