17 մարտի 2012 - 11:06 AMT
Մարտի 17-ի առավոտյան Դամասկոսում երկու պայթյուն է որոտացել

Մարտի 17-ի առավոտյան Դամասկոսում երկու պայթյուն է որոտացել, հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

Ենթադրվում է, որ պայթել են պայթուցիկով լցոնված ավտոմեքենաները:

Տուժածների և զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Բրիտանական իրավապաշտպան Syrian Observatory for Human Rights կազմակերպությունը հայտնում է, որ պայթյունները տեղի են ունեցել Սիրիայի հատուկ ծառայությունների շենքերի մոտ, հայտնում է BBC-ին: