17 մարտի 2012 - 11:43 AMT
Դամասկոսում պայթյունից զոհվածների թվում խաղաղ քաղաքացիներ են

Մարտի 17-ին ահաբեկիչները Դամասկոսում պայթեցրել են երկու ականապատ մեքենաներ: Կան զոհեր խաղաղ բնակիչների ու անվտանգության ուժերի աշխատակիցների շարքում, հայտնել է Սիրիայի հեռուստատեսությունը:

Ահաբեկչական գործողություններից մեկն իրականացվել է հակահետախուզության շենքի մոտ, Թահրիր հրապարակի շրջանում:

Մյուսը տեղի է ունեցել Օմեյադների հրապարակում, որտեղ երկու օր առաջ զանգվածային հանրահավաք է ի սատարումն նախագահ Ասադի:

Զոհվածների քանակի ու նյութական վնասի չափերի մասին դեռ չի հայտնվում, հայտնել է newsru.com-ը: