17 մարտի 2012 - 12:53 AMT
Կարեն Կարապետյանը մեծամասնականով առաջադրվել է Տաշիրի թիվ 32 ընտրատարածքում

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը նախընտրել է որպես պատգամավորության թեկնածու առաջադրվել ոչ թե համամասնական, այլ մեծամասնական ընտրակարգով: Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը հայտնում է, որ այսօր Կարապետյանը թիվ 32 (Տաշիր, Ստեփանավան) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր առաջադրման փաստաթղթերը: