17 մարտի 2012 - 14:43 AMT
ՌԴ Պետդումայի փոխխոսնակը հաջողություն է մաղթել է ԲՀԿ-ին ընտրություններում

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Նեվերովը «Միասնական Ռուսաստանի» անունից մարտի 17-ին երևանում ողջունել է ԲՀԿ 6-րդ համագումարի մասնակիցներին: Նա մաղթել է նրանց «հաջող և արդյունավետ աշխատանք, հաջողություն ընտրություններում ու բարգավաճում Հայաստանին»:

Նեվերովը նաև ընթերցել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի նախագահ Բորիս Գռիզլովի ուղերձը:

Գռիզլովն իր ուղերձում նշել է հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը, նրանց դինամիկ զարգացումը, նկատելով, որ դա պայմանավորված է «Միասնական Ռուսաստանի» ու «Բարգավաճ Հայաստանի» միջև լավ հարաբերություններով: Այդ առնչությամբ Գռիզլովը հույս է հայտնել, որ կուսակցական փոխհարաբերությունները «Միասնական Ռուսաստանի» ու «Բարգավաճ Հայաստնի» միջև կշարունակվեն: