17 մարտի 2012 - 14:49 AMT
Լիբիական հետախուզական ծառայության նախկին ղեկավարը բերման է ենթարկվել Մավրիտանիայում

Լիբիական հետախուզական ծառայության նախկին ղեկավար Աբդուլլահ Ալ-Սենուսսին, որին որոնում էր Միջազգային քրեական դատարանը, բերման է ենթարկվել շաբաթ օրվա գիշերը Մավրիտանիայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում:

Ալ-Սենուսսին հանգուցյալ լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի մերձավոր զինակիցներից մեկն էր:

ՄՔԴ-ն Ալ-Սենուսսիին մեղադրում է մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ, հաղորդում է BBC-ն: