17 մարտի 2012 - 16:24 AMT
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության հետ:

Նախագահականից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության և կրթության զարգացմանը, այս ոլորտում բարեփոխումների իրականացման ընթացքին, ինչպես նաև երկու հայկական հանրապետությունների բուհերի միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը: