19 մարտի 2012 - 11:30 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ամենաշատ «Հայակ»-ը ստացավ «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ֆիլմը

Առնոլդ Աղաբաբովի «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ֆիլմը մարտի 18-ին` Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Հայակ» առաջին մրցանակաբաշխությանը, հաղթեց երեք անվանակարգերում:

Յուրի Հարությունյանը հաղթեց «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում, ֆիլմի գլխավոր դարասանուհուն մարմնավորած Աննա Էլբակյանը ճանաչվեց լավագույն դերասանուհի: Ժյուրին գնահատեց նաև Ֆիլմի սցենարը և «Հայակ»-ի արժանացրեց նաև Առնոլդ Աղաբաբովին և Զորայր Խալափյանին: Ֆիլմի օպերատորը` Լևոն Աթոյանցը, «Հայակ»-ի արժանացավ հայկական կինոյում ունեցած ավանդի համար:

«Հայակ» մրցանակաբաշխությունն ամփոփում էր վերջին 20 տարիների հայկական կինոարվեստի արդյունքները: Փետրվար ամսին ժյուրին փակ քվեարկությամբ արդեն ընտրել էր 12 անվանակարգերում հավակնորդ 36 ֆիլմերը (3-ական ֆիլմ յուրաքանչյուր անվանակարգում): Քվեարկությունը տեղի է ունեցել նախապես կազմված անկախ հաշվիչ հանձնաժողովի ներկայությամբ:

Լավագույն ֆիլմ է ճանաչվել Վիգեն Չալդրանյանի «Ձայն Բարբառո... »-ն:

«Լավագույն ռեժիսոր» անանակարգի հաղթողն է դարձել Հարություն Խաչատրյանը «Սահման» ֆիլմի համար:

Հատուկ մրցանակներ տրվեցին նաև մի շարք կինոգործիչներին` Սոս Սարգսյանին, Արտավազդ Փելեշյանին, ռեժիսորներ Արման Մանարյանին և Ալբերտ Մկրտչյանին, ինչպես նաև Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուային:

ՖՈՏՈՇԱՐՔ