19 մարտի 2012 - 12:01 AMT
SIPRI զեկույց. Հնդկաստանը դարձել է աշխարհի խոշորագույն սպառազինություն ներկրողը՝ առաջ անցնելով Չինաստանից

Հնդկաստանը 2007-2011թթ. եղել է սպառազինությունների խոշորագույն ներկրողն աշխարհում՝ առաջ անցնելով Հարավային Կորեայից (2-րդ տեղ) և Չինաստանից ու Պակիստանից (3-րդ տեղ): Այդ մասին հաղորդվում է Աշխարհի խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի համալսարանի (SIPRI) զեկույցում, որը հրապարակել են հնդկական թերթերը:

SIPRI-ի տվյալների համաձայն, 2007-2011թթ. Ասիային և Օկեանիային բաժին է ընկել զենքի համաշխարհային ներկրման 44 տոկոսը, Եվրոպային՝ 19 տոկոսը, Մերձավոր Արևելքին՝ 17 տոկոսը, Ամերիկային՝ 11 տոկոսը, Աֆրիկային՝ 9 տոկոսը: