19 մարտի 2012 - 12:37 AMT
Արտակ Գաբրիելյան. Հայաստանի իշխանություններն անտարբեր են Ջավախքի հարցում

Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում Ջավախքի հայկական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրում Ջավախքի խնդրիների լուծման համար:

Նա նշել է, որ Վրաստանի հետ բարձրագույն մակարդակով բանակցությունները միշտ ընթանում են «բարեկամության և փոխըմբռնման մթնոլորտում», ընդ որում խնդրահարույց հարցերն, առաջին հերթին, ջավախահայերի խնդիրներն, անտեսվում են կամ շրջանցվում: Որոշ դեպքերում, ըստ Գաբրիելյանի, հայկական իշխանությունները Ջավախքի խնդիրը ներառում են Վրաստանի հայ համայնքի խնդիրների շրջանակնում, սակայն, բոլորին է հայտնի, որ այդ խնդիրները տարբեր են: