19 մարտի 2012 - 13:41 AMT
Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է օլիմպիական ջահի մանրամասն երթուղին

2012թ Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է օլիմպիական ջահի մանրամասն երթուղին, որը կհաղթահարի գրեթե 13 հազար կմ, նախքան կհասնի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք:

Ջահն, ընդհանուր առմամբ, տանելու է 800 հազար մարդ, այդ թվում` անգլիացի զինվորը, ով Աֆղանստանում կորցրել է 2 ոտքը և ձեռքը: Ճանապարհի մեծ մասը ջահը տանելու են վազելով, մի մասը` սքեյթ-բորդով, և Թեմզայով` լաստանավով: Այս մասին հաղորդում է sport-espress.ru-ն:

Լոնդոնի Օլիմպիական խաղերը մեկնարկում են հուլիսի 27-ին և կավարտվեն օգոստոսի 12-ին: