19 մարտի 2012 - 15:29 AMT
Հայաստանի և Ռուսաստանի փոքրիկ դեսպանները հեռուստակամուրջ-բաց դաս են անցկացրել

Մարտի 15-ին ԵՊՀ «Ռուսկի միր» հիմնադրամում, «Մեծ երկրի փոքր դեսպանը» փառատոնի շրջանակներում, տեղի է ունեցել ռուսաց լեզվի բաց դաս` «Իմ երկիրը իմ այցեքարտն է» թեմայով: Դասն անցկացվել է Երևանի Ա. Մարգարյանի անվան № 29 ավագ դպրոցի և Մոսկվայի № 221 դպրոցի աշակերտների միջև` հեռուստակամուրջի ձևաչափում:

Հեռուստակամուրջի մասնակիցներին ողջունել է «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը: Նա ընդգծել է դասի կարևորությունը, քանի որ այն անցկացվում է ՀՀ և ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի նախօրեին: Ներկայացուցչության ղեկավարն ընդգծել է, որ մեր երկրների ղեկավարները միշտ էլ գտնում են փոխադարձ հետաքրքրություններ և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ընդունելի որոշումներ: Նա նաև հաջողություն է մաղթել երկու դպրոցներին և հետագա արդյունավետ համագործակցություն:

Դասի անցկացման նպատակն էր ներկայացնել միմյանց մշակությաին ժառանգությունը, ռուսաց լեզվի և գրականության տարածումը հայ երիտասարդության շրջանում և հակառակը: