19 մարտի 2012 - 18:34 AMT
ՀՀ վարչապետը ՀԲ ներկայացուցչի հետ քննարկել է երկրում իրականացվող բարեփոխումները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրներիդեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը շնորհակալություն է հայտնել «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների, ֆինանսների նախարարության կարողությունների ու ֆինանսական շուկայի զարգացման, ինչպես նաև փողերի լվացման դեմ պայքարի ծրագրերին աջակցելու և օժանդակություն ցուցաբերելու համար:Այնուհետև, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ կենսաթոշակային և սննդի անվտանգության բնագավառներում իրականացվող բարեփոխումներին: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությանը, սոցիալական և առողջապահության բնագավառներում առաջիկա ծրագրերին:

Վարչապետ Սարգսյանը և Ասադ Ալամը քննարկել են նաև Հայաստանում և եվրագոտում առկա տնտեսական վիճակին ու հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր: