19 մարտի 2012 - 18:48 AMT
Միջկրոնական համաժողովի մասնակիցները կոչ են արել մահմեդական առաջնորդներին վերանայել իրենց քաղաքականությունը քրիստոնյաների հարցում

Նորին գերազանցություն արքայազն Էլ Հասան բին Թալալի կողմից կազմակերպված համաժողովին հավաքվել են ավելի քան 75 քրիստոնյա և մահմեդական փորձագետներ արաբական երկրներից: Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում քրիստոնեության ապագան: Մեծի տունն Կիլիկիոն համաժողովում ներկայացնում էր արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը:

Արքայազն Էլ Հասանն իր ելույթում հայտարարել է, որ քրիստոնյաների հեռացումը տարածաշրջանից վնաս է հասցնում ինչպես քրիստոնյաներին, այնպես էլ մահմեդականներին և կոչ արել իսլամցի առաջնորդներին վերանայել իրենց քաղաքականությունը տեղի քրիստոնյաների նկատմամբ:

Արքեպիսկոպոսը հանդիպել է արքայազնի հետ և նրան հանձնել Արամ Առաջինի ողջույնը: Արքայազնը շնորհակալություն է հայտնել արքեպիսկոպոս Սարգսյանին և հիացմունք հայտնել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ջանքերով միջկրոնական համաձայնության առաջխաղացման գործում: