20 մարտի 2012 - 10:20 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Թուրքերենով հրատարակվել է 20դ. սկզբի գերմանացի դիվանագետների նամակագրությունը

Թուրք իրավապաշտպան Ռագիփ Զարաքոլուն, չնայած նրան, որ կալանքի տակ է գտնվում քրդերի հետ համագործակցության մեղադրանքով, շարունակում է Հայոց ցեղասպանության մասին փաստագրական նյութերի հավաքագրմանն ուղղված ջանքերը: Զարաքոլուին պատկանող «Բելգե» հրատարակչությունը Զորյանի ինստիտուտի հետ համագործակցությամբ հրատարակել է 20 դարասկզբի գերմանացի դիվանագետների զեկույցները, հեռագրերը, նամակները թուրքերեն թարգմանությամբ, որոնք գերմանացի դիվանագետները ուղարկել են Թուրքիայից Գերմանիայի կառավարությանը: Փաստաթղթերը լուսաբանում են այն վայրագությունները, որոնց ենթարկվել են հայերը թուրք իշխանությունների կողմից: Հայերի հանդեպ թուրքերի անմարդկային վերաբերմունքի մասին նամակներին այն ժամանակվա Գերմանիայի արտգործնախարար Տեոբալդ ֆոն Բեթման-Գոլվեգը պաստախանել է. «Մեր միակ նպատակն է, որ մինչ պատերազմի ավարտը Թուրքիան մեր կողմնակիցը մնա, անկախ նրանից, թե արդյունքում հայեր կզոհվեն թե ոչ»: Այս փաստաթղթերի անկեղծությունը կասկած չի հարուցում, քանի որ գրեթե բոլորը նշագրված են «գաղտնի» կամ «հույժ գաղտնի» վերտառությամբ և նախատեսված են ներքին օգտագործման համար: Գերմնացաի դիվանագետների զեկույցները, բարեգործական առաքելությունների անդամների կամ Բաղդադի երկաթուղու աշխատակիցների վկայությունները չափազանց կարևոր են, քանի որ նրանց հաղորդագրությունները գրաքննության չեն ենթարկվել:

ՖՈՏՈՇԱՐՔ