Հայաստանում առաջին անգամ կկիրառվի «iԴԻՏՈՐԴ» ծրագիրը, որի նպատակն է նպաստել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններին` խթանելով ընտրական գործընթացների հասարակական վերահսկողությունը և քարտեզագրելով ընտրախախտումների վերաբերյալ դիտարկումները ինտերնետային կայքում: Ծրագիրն իրականացնում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և «Լրատվամիջոցների բազմազանության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունները համատեղ:
«iԴԻՏՈՐԴ»-ը մշակվել է «ուշահիդի» առցանց գործիքի հիման վրա: Այն ստեղծվել է 2007թ.-ին Քենիայի նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած իրավախախտումներն ամփոփելու համար: Հետագայում այն օգտագործվել է բազմաթիվ այլ երկրներում ընտրությունների գործընթացները դիտարկելու նպատակով: 2012թ. մայիսի 6-ի այս գործիքն առաջին անգամ կկիրառվի նաև Հայաստանում խորհրդարանական ընտրությունները և դրանց նախորդող քարոզարշավը դիտարկելու համար: