20 մարտի 2012 - 13:43 AMT
Միշել Պլատինին հիշեցրել է ակումբներին ֆինանսական fair-play-ի մասին

ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինին մեկ անգամ ևս հիշեցրել է ակումբներին ֆինանսական fair-play-ի մասին: Նա հաստատել է, որ այդ կանոնի կիրառումը չի հետաձգվի, իսկ այն խախտած ակումբները խիստ կպատժվեն:

«Մենք միջոցների պակաս չունենք: Ակումբները երբեք ավելի շատ չեն ծախսել: Ֆինանսները վատ են կառավարվում, մեզ հստակ կանոններ են հարկավոր այդ ոլորտում: Նահանջ չի լինելու: Մենք ստիպված ենք գնալ այս քայլին, հակառակ դեպքում ֆուտբոլը կվերանա: Հասկացեք, մենք չենք ուզում սպանել ակումբները, մենք ուղղակի մտադիր ենք անհրաժետ կանոններ հաստատել»,-Պլատինիի խոսքն է մեջբերում newsru.ua-ն:

2009թ. սեպտեմբերին ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեն միաձայն հաստատեց ֆինանսական fair-play-ի հայեցակարգը, մարզական հանրությունը հավանություն տվեց հայեցակարգին: