20 մարտի 2012 - 13:54 AMT
Ուկրաինայում բացվել է EuroFashion նախագիծը՝ նվիրված EURO-2012-ին

Ուկրաինայի և Իսպանիայի հավաքածուների ցուցադրությամբ բացվել է EuroFashion նախագիծը՝ նվիրված Ուկրաինայում EURO-2012-ի անցկացմանը: Ցուցադրություն են այցելել 16 դիզայներներ, Եվրոպայի ֆուտբոլի առաջնության անդամ-երկրների ներկայացուցիչներ:

Երկու օրվա ընթացքում 16 դիզայներները կցուցադրեն երկրպագելու համար հավաքածուներ:

Ukrainian Fashion Week-ի կազմկոմիտեի ղեկավար Իրինա Դանիլևսկայան նշել է, որ իրենց երազանքն է միավորել Եվրոպան և ցուցադրել մշակութային ավանդույթներից և նորաձևության արդի հայացքներից կազմված յուրահատուկ խճանկարը դիզայներ-մասնակիցների հավաքածուներում: