20 մարտի 2012 - 15:01 AMT
Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Մարտի 21-24-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 8 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, ներկայացնելու է Հայաստանը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «MITT» 2012 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Ըստ ԱՄՀ մամուլի ծառայության հաղորդագրությունում, այն Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսն է, և նախատեսվում է, որ այս տարի «MITT» ցուցահանդեսին մասնակցելու են շուրջ 3000 ընկերություններ և շուրջ 80 հազար այցելուներ աշխարհի 185 երկրներից:

Հայաստանն առաջատար այս ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ և նպատակ ունի խթանել Ռուսաստանից ներգնա զբոսաշրջային հոսքերի աճը, ինչպես նաև առավելագույնս օգտագործել զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ պոտենցիալը:

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան հետ համագործակցությամբ: