20 մարտի 2012 - 15:33 AMT
Հայկ Բաբուխանյան. ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով կհավաքի ձայների 50 տոկոսը

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը կարծում է, որ իշխող ՀՀԿ-ն գալիք խորհրդարանական ընտրություններում համամսնական ընտրակարգով կկարողանա հավաքել քվեների 50 տոկոսը: Ըստ նրա, դա բացատրվում է կուսակցության քաղաքականությամբ, որն ուղղված է կայունությանը, դրական փոփոխություններին և զարգացմանը, հետևելով մրցակիցներին առաջնորդվելով Հրազդանի քաղաքապետի ընտրության փորձով: «Այս երեք գործոնները ինձ համար հիմք են` սպասելու, որ մեր ցուցակը` ՀՀԿ ցուցակը կստանա ձայների 50-55 տոկոսը»,-հայտարարել է Բաբուխանյանը:

ՍԻՄ առաջնորդը հավելել է, որ, անկասկած, խորհրդարանում ներկայացված կլինի կոալիցիոն ԲՀԿ-ն, իսկ մյուս կուսակցությունները դեռ պետք է ապացուցեն, որ ունեն համապատասխան ընտրազանգված, որը նրանց կօգնի հաղթահարել 5 տոկոսի շեմը և անցնել նոր գումարման խորհրդարան:

Բաբուխանյանը նաև մեկնաբանել է ՀՀԿ ընտրացուցակը, որում ընդգրկվել են ՍԻՄ ևս երկու ներկայացուցիչներ: «ՀՀԿ ընտրացուցակը լայն հարթակ է, որում ներգրավված են 7 կուսակցություններ: Եվ այդ լայն հասարակական-քաղաքական դաշտը ստեղծվել է նրա համար, որպեսզի երկրի կյանքը բարելավվի»,-ընդգծել է նա: