20 մարտի 2012 - 15:58 AMT
Իսպանական «Բարսելոնան» XXI դարի լավագույն եվրոպական ակումբն է

Իսպանական «Բարսելոնան» XXI դարի լավագույն եվրոպական ակումբների վարկանիշային ցուցակի առաջատարն է: Վարկանիշը կազմել է ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան: Կատալոնական թիմը հավաքել է 2917 միավոր:

Այդ ցուցակը կազմվել է 2001-2011թթ IFFHS ամենամսյա վարկանիշների արդյունքներով:

Երկրորդ հորիզոնականում է «Մանչեսթեր Յունայթեդը»` 2793 միավորով, երրորդում`«Արսենալը»` 2618 միավորով: Տասնյակում ներառվել են նաև «Ռեալը», «Ինտերը», «Բավարիան», «Լիվերպուլը», «Միլանը», «Չելսին» և «Ռոման»:

Վարկանիշում ներառվել են նաև հայկական «Փյունիկ», «Միկա», «Բանանց», «Արարատ», «Ուլիս» և «Շիրակ» ակումբները: