20 մարտի 2012 - 16:16 AMT
Ֆինլանդիան փակել է Սիրիայում իր դեսպանատունը

Ֆինլանդիան փակել է Դամասկոսում իր դեսպանատունը և հայրենիք վերադարձրել դիվանագիտական աշխատողներին՝ կապված Սիրիայում անհանգիստ իրադրության հետ: Այդ մասին ասվում է այսօր հրապարակված Ֆինլանդիայի ԱԳՆ հայտարարությունում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ֆինլանդացի դիվանագետներն արդեն լքել են Դամասկոսը և ժամանակավորապես գտնվում են Հորդանանի ու Լիբանանի տարածքում: