20 մարտի 2012 - 16:17 AMT
Վիտալի Մուտկո. 2018-ի ԱԱ-ում Ռուսաստանը խնդիրներ չի ունենա գարեջրի գովազդի և իրացման հետ

Ռուսաստանի սպորտի, զբոսաշրջության և երիտասարդական քաղաքականության նախարար Վիտալի Մուտկոն խոստացել է, որ 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Ռուսաստանում խնդիրներ չեն լինի գարեջրի գովազդի և իրացման հետ կապված:

Ներկա պահին Ռուսաստանում գործում է մարզադաշտերում գարեջրի վաճառքի և խաղերի անցկացման ժամանակ այդ խմիչքի գովազդի արգելք: Գարեջրին և նրա գովազդին աջակցություն է հայտնել ՖԻՖԱ-ն, քանի որ գարեջրային ընկերությունները մտնում են նրա խոշորագույն հովանավորների թվի մեջ:

«Եթե ինչ-որ տեղ կա ՌԴ օրենսդրություն, որը թույլ չի տալիս մեզ իրագործել ազատ մրցակցության, ՖԻՖԱ-ի գովազդային ապրանքի տարածման վերաբերյալ երկրի պարտավորությունները, ապա օրենքներում փոփոխություններ կմտցվեն աշխարհի առաջնության ժամանակ»,- ասել է Մուտկոն: