EURO-2012-ի 16 մասնակից-թիմերի բժիշկները ստորագրել են դոպինգից ազատ մրցաշարի ապահովման հարցում ՈՒԵՖԱ-ին օգնելու մասին խարտիա: Դա հերթական քայլն է, որը ձեռնարկվել է ՈՒԵՖԱ-ի կողմից դոպինգի հետ պայքարի շրջանակներում, որը չպետք է տեղ ունենա սպորտում:
Խարտիայում թիմերի բժիշկները խոստացել են, որ աջակցելու են ՈՒԵՖԱ-ի ռազմավարությանը՝ պատմելով խաղացողներին և իրենց հավաքականների այլ ներկայացուցիչներին հակադոպինգային միջոցների մասին:
Եվրոպայի առաջնության բժիշկների թիմը հիանալի հասկանում է, որ իրենց առանցքային պարտականությունը ֆուտբոլում և այլ մարզաձևերում դոպինգի կիրառումը կանխելն է:
ՈՒԵՖԱ-ն դոպինգ-թեստեր է անցկացնում իր բոլոր մրցաշարերում: Դրանց մասնակցող խաղացողը պարտավոր է դոպինգի ստուգում անցնել ոչ մի խաղից անմիջապես առաջ, այլ նաև ներքին շրջանում: