20 մարտի 2012 - 16:40 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է գնել Samsung Galaxy Nexus սմարթֆոնը

Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նոր` Samsung Galaxy Nexus սմարթֆոնը` Android 4-ի ընձեռած հնարավորություններով, որն ապահովված է HD Super AMOLED էկրանով, գոգավոր դիզայնով ու սմարթֆոնի անգերազանցելի աշխատանքն ապահովող գերարագ dual core պրոցեսորով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ սմարթֆոնն արժե 349000 դրամ: Ձեռք բերելով այն` կարելի է մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ 174500 դրամ բոնուս: Հեռախոսը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ: