20 մարտի 2012 - 18:24 AMT
Հայտնի են դարձել Թեհրան-Երեւան ավտոբուսի վթարից տուժած հայերի անունները

Մարտի 19–ին Թեհրանի հայաբնակ Սասուն քաղաքամասից ճանապարհվել է դեպի Հայաստան, բայց առավոտյան ժամը 3-ն անց 30-ին Հին Ջուղայի ճանապարհին (Մարանդ – Ջուլֆա հատվածում) վթարի է ենթարկվել, որի հետևանքով երեք հոգի, հայեր մահացել են, 15 հոգի վիրավորվել են:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել Թեհրանում աշխատող անկախ լրագրող Վարդան Դավթյանը հայտնել է ծանր վիճակում գտնվող 5 տուժածների անունները՝ Հակոբ Մարտիրոսյան, Լիաննա Բարսեղյան, Մարինա Պետրոսյան, Ստեփանոս Պետրոսյան, Բենիամին ( Միքայել) Աղամալյան։

Եվս մի քանի հոգի բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել, նրանք են՝ Մարալ Պողոսյանը, Անդրանիկ Ղարիբյանը, Անի Փափասողոլին, Դենիս Սեթաղայանը, Արթին Բարսեղյանը, Հենրիկ Բարսեղյանը եւ Ալինա Մուրադյանը:

Վթարի վայրը ընդամենը 67 կիլոմետր հեռավորության վրա է Հայաստանի սահմանից։