20 մարտի 2012 - 18:35 AMT
Ուկրաինայի Ռադան Յուլիա Տիմոշենկոյի գործունեության մեջ տեսել է պետական դավաճանության նշաններ

Ուկրաինայի Գերագույն ռադան նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործունեության մեջ բացահայտել է պետական դավաճանության նշաններ: Այդ որոշմանն աջակցել են 266 պատգամավորներ առնվազն 226 ձայնի անհրաժեշտության դեպքում:

Փաստաթղթում ասվում է, որ գազային բանակցությունների ժամանակ Տիմոշենկոն թաքցրել է Ռուսաստանի ՊՆ-ին նրա մասնավոր ընկերությունների ավելի քան 450 մլն դոլար պարտքի առկայության փաստը, հաղորդում է «Ռոսիսկայա գազետան»:

Բացի դրանից, նախկին վարչապետը թաքցրել է Ռուսաստանում քրեական գործի առկայությունը, որում ապացուցվել է նրա մեղքը ՌԴ ՊՆ պաշտոնյաներին կաշառք տալու մեջ: «Տիմոշենկոյի գործողություններում երևում են քրեական հանցագործությունների նշաններ և անձնական շահագրգռվածություն, որը դուրս է գալիս ծառայողական լիազորությունների շրջանակներից»,- ասվում է փաստաթղթում: