20 մարտի 2012 - 19:07 AMT
Քաղաքապետարանն ու ակտվիստները միասին բարեկարգում են Մաշտոցի պուրակը

Մաշտոցի պուրակում երեկվանից քաղաքապետարանը սկսել է մաքրման և բարեկարգման աշխատանքները:

Այգու մաքրման աշխատանքներին ակտվորեն մասնակցում էին բնապահպան-ակտիվիստները:

Միաժամանակ շարունակվում են նաև բնապահպանների ամենօրյա միջոցառումները: Բնապահպան-ակտիվիստ Հելեն Մելքոնյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմեց, որ այսօր այգում ժողգործիքներով համերգ են ունեցել:

Այսօրվանից պուրակում տեղադրված էր նաև դրամահավաքի արկղ: Բնապահպանները նշեցին, որ հավաքված գումարը օգտագործվելու է Մաշտոցի պուրակի բարեկարգմանն ու պաշտապանությանն ուղղված կազմակերպչական աշխատանքների համար և, որ գումարը օգտագործվելու է թափանցիկ և հաշվետու:

Վաղը պուրակում ակտիվիստները նախատեսում են «նարդու» և «ամենահամով կարկանդակի» մրցույթներ կազմակերպել: