Իրանը միջուկային զենք չի ստեղծում և պատրաստ է դիմակայել ԻԻՀ դեմ ԱՄՆ կամ Իրսայելի ագրեսիային, երեքշաբթի օրը մեջբերում է France Press գործակալությունը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Հոսեյնի Համենեի խոսքերը:
«Մենք արդեն հայտարարել ենք, որ մենք ատոմային զենք չունենք, և մենք այն չենք ստեղծի: Սակայն եթե հարձակում լինի թշնամիների կողմից՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի (Իսրայել), մենք ադեկվատ պատասխան հարված կհասցնենք»,- հայտարարել է Համենեին ԻԻՀ հեռուստատեսությամբ իր ելույթի ժամանակ՝ նվիրված իրանական Նովրուզին:
Իրանի հոգևոր առաջնորդը նշել է, որ իր երկիրն ինքնապաշտպանության իրավունք ունի, և դա, ամեն ինչից զատ, գրված է Ղուրանում: