20 մարտի 2012 - 19:50 AMT
Բեռլինը հանդես է գալիս Սիրիայում ռազմական միջամտության դեմ

Բեռլինը հանդես է գալիս Սիրիայում ռազմական միջամտության դեմ, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելլեն Բեռլինում ԳԴՀ, Ռուսաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին:

«Ռազմական տարբերակի մասին բանավեճերը Գերմանիայի տեսակետից անարդյունավետ են: Ի դեպ, նման տարբերակներ չեն քննարկվում նաև ՆԱՏՕ-ում»,- Իտերֆաքսին տված հարցազրույցում հայտարարել է Գիդո Վեստերվելլեն: