21 մարտի 2012 - 12:29 AMT
Ֆան-դեսպանությունները շարունակում են պատրաստվել Եվրո-2012-ին

Ֆան-դեսպանությունները շարունակում են պատրաստվել Եվրո-2012-ին: Դեսպանություները անհրաժեշտ տեղեկություններ կհայտնեն 2012թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հյուրերին Respect Fan Culture - Fans' Embassies UEFA EURO- 2012 նախագծի շրջանակներում:

«Եվրո-2012 ընդունող 8 քաղաքներից յուրաքանչյուրում կգործի մեկական ստացիոնար ֆան-դեսպանություն, որտեղ կաշխատեն տեղացի երկրպագուները: Կաշխատեն նաև 12 շարժական ֆան-դեսպանություններ մրցաշարի մասնակից երկրներից: Մեր հիմնական խնդիրը տեղեկատվություն տրամադրելն է»,-ասել է նախագծի համակարգող Թոմաս Գասսլերը, հայտնում է interfax.com.ua-ն: