ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին նշել է, որ սիրիական ընդդիմությունը հրամաններ և ցուցումներ է ստանում Վաշինգտոնից: Բաշար Ջաֆարին «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական ալիքի հետ զրույցում ասել է, զինված խմբավորումները չեն կարող դիմակայել բանակին, եթե նրանց չօգնել զենքով, որը նրանք կիրառում են կառավարական ուժերի դեմ:
«Նրանք, ովքեր իսկապես արդարություն են ցանկանում, պետք է մասնակցեն ազգային բանակցություններին, որոնք առաջադրել է կառավարությունը»,- ասել է Ջաֆարին և հավելել, որ ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան ցանկանում են շեղել հասարակական կարծիքը պաղեստինյան հարցից: