Արաբ քաղաքագետները և կրոնի ոլորտի փորձագետները նշում են, որ նախօրեին Իրաքում տեղի ունեցած պայթյունների մեջ հստակորեն երևում է ԱՄՆ-ի և տարածաշրջանի որոշ երկրների մասնակցության հետքը, որոնց նպատակն է խաթարել Բաղդադում ԱՊԼ կայանալիք գագաթնաժողովը:
Ուլեմների միության ղեկավար շեյխ Հալիդ ալ Ուլաման Բասրայում Ալ Ալամ տեղեկատվական հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ «Իրաքի մայրաքաղաքում կայանալիք գագաթնաժողովն անցկացնելու մասին որոշումը պաշտոնական և ազգային որոշում է, ուստի նման ահաբեկչական ակցիաները, որոնք ուղղված են Իրաքի ժողովրդի դեմ, պլանավորվել են և մշակվել են նախօրոք»:
Այդ պայթյուններին ԱՄՆ մասնակցության վերաբերյալ նա ասել է, որ «չի կարելի անտեսել ԱՄՆ մասնակցությունն այդ պայթյուններին, չէ որ Իրաքի ժողովուրդը և կառավարությունը, դիմադրություն ցուցաբերելով, ստիպել են ամերիկյան զավթիչներին լքել Իրաքը»:
Իրաքի տարբեր քաղաքներում պայթյունների արդյունքում մահացել է ավելի քան 40 հոգի, 250-ից ավել մարդ վիրավորվել են