21 մարտի 2012 - 16:48 AMT
Մի ծանրաբեռնեք ձեզ անձրևանոցով. Մարտի 22-26-ին անձրև չի սպասվում

Հանրապետության տարածքում մարտի 22-ին, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին արևելյան շրջաններում սպասվում է տեղումներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ քամին սպասվում է արևմտյան՝ 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 23-ի ցերեկը կնվազի 3-5, արևելյան շրջաններում` 6-8 աստիճանով, 24-ի գիշերը կնվազի 2-4, ցերեկը նույնքան կբարձրանա: 26-ին հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 2-7 աստիճանով: Երևանում մարտի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: