21 մարտի 2012 - 17:23 AMT
Թուրքիայի ընդդիմությունն իշխանություններից պահանջում է Աֆղանստանից դուրս բերել թուրք խաղաղապահներին

Թուրքական ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դովլեթ Բախչելին հայտարարել է Աֆղանստանից թուրք խաղաղապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին, չորեքշաբթի օրը հաղորդում է TRT Haber-ը: «Թուրքիան պետք է կարճ ժամկետներում դուրս բերի իր խաղաղապահներին Աֆղանստանից»,- ասել է նա:

Մարտի 16-ին Աֆղանստանում վթարի է ենթարկվել ռազմական ուղղաթիռ, որում մահացել են 12 թուրք խաղաղապահներ: Աղետի պատճառները դեռ հայտնի չեն, հաղորդում է Trend-ը:

Մահացած խաղաղապահների մարմինները տարել են Թուրքիա և հանձնել հողին: