2012թ Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարը, նախկինում հայտնի թեթևատլետ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Սեբաստյան Քոուն մտադիր է աջակցել Ռիո դը Ժանեյրոյին` նախապատրաստվել մեծ սպորտային իրադարձությանը:
Բրազիլիան հյուրընկալելու է 2016թ Օլիմպիական խաղերը: Բրազիլիայի կազմկոմիտեի անդամների հետ հանդիպումից հետո, Քոուն հայտարարել է, որ այս երկիրը պատրաստ է անցկացնել ինչպես Օլիմպիադան, այնպես էլ 2014թ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, հաղորդում է podrobnosti.ua-ն:
Լոնդոնի օլիմպիական խաղերը մեկնարկում են հուլիսի 17 և ավարտվելու են օգոստոսի 12-ին, իսկ 2016թ խաղերը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 5-21-ը: