Իրանը միջուկային զենք չունի և չի ստեղծի այն, բայց ընդունակ է ադեկվատ պատասխան տալ թշնամու հարձակումներին: Այդ մասին հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Համենեին Մեշհեդ քաղաքի հասարակության հետ հանդիպման ժամանակ:
«Թշնամու կողմից ագրեսիայի դեպքում, լինի դա ԱՄՆ-ը, թե իսրայելական ռեժիմը, ինքնապաշտպանության նպատակով մենք կպատասխանենք հարձակմանը»,- ասել է ԻԻՀ հոգևոր առաջնորդը և հավելել, որ նրա երկիրն ինքնապաշտպանության իրավունք ունի, և դա, ամեն ինչից զատ, գրված է Ղուրանում: