21 մարտի 2012 - 20:36 AMT
DreamWorks լեգենդար ստուդիան երկու տարվա ընթացքում չինացիների հետ համատեղ նոր ֆիլմ կթողարկի

DreamWorks Animation-ը պատրաստվում է չինական ընկերությունների հետ համատեղ անիմացիոն ստուդիա կառուցել Շանհայում, որտեղ երկու տարվա ընթացքում կթողարկցի առաջին ֆիլմը, հաղորդում է Bernama լրատվական գործակալությունը` հղում կատարելով ամերիկյան ստուդիայի գլխավոր տնօրեն Ջեֆրի Կատցենբերգի խոսքերին:

Կատցենբերգը նշել է, որ ընկերությունը ծրագրում է 2016 թվականին արդեն արտադրությունն այնպես կազմակերպել, որպեսզի յուրաքանչյուր տարի առնվազն մեկ ֆիլմ թողարկվի:

Հաղորդվում է, որ ստուդիան արդեն յոթ զանազան անիմացիոն նախագծերի առաջարկներ է ստացել, որոնք այժմ դիտարկվում են: Սակայն գերապատվությունը կտրվի ընտանեկան ֆիլմերին, որոնք կարտացոլեն Չինաստանի պատմությունը, մշակույթն ու գրականությունը: