22 մարտի 2012 - 10:45 AMT
«168 ժամ». Տավուշի թիվ 40 ընտրատարածքում կառաջադրվի «Ինտերնեյշն Մասիս տաբակի» գործադիր տնօրենը

Թերթի տեղեկություններով` երեկ երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստում որոշում է կայացվել Տավուշի թիվ 40 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրել ոչ թե Միքայել Վարդանյանին, այլ «Ինտերնեյշն Մասիս տաբակ» ՍՊԸ գործադիր տնօրեն Մարինա Մարաբյանին: Նախկին որոշմամբ` ՀՀԿ-ից այստեղ պիտի առաջադրվեր Աժ պատգամավոր Միքայել Վարդանյանը:

Այս տեղեկությունը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև ՀՀԿ ԳՄ անդամ Ռուբեն Թադևոսյանը` որպես հիմնավորում ասելով, թե այդպես են նպատակահարմար գտել: Թերթի տեղեկություններով` Մ.Վարդանյանն ինքն է հրաժարվել առաջադրվել, ու քանի որ այդ ընտրատարածքը Վարդանյանների ընտանիքի «քվոտան» է, առաջադրել են իրենց աշխատակցի թեկնածությունը: