Մարտի 22-ին Պլովդիվում տեղի կունենա շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ տուրը: Ռոբերտ Հովհաննիսյանն այս տուրում կխաղա Էտյեն Բակրոյի (Ֆրանսիա) հետ, իսկ Հրանտ Մելքումյանը` Նիլս Գրադելիուսի (Շվեդիա):
Սերգեյ Մովսիսյանի մրցակիցը կլինի Վասիլիոս Կոտրոնիասը (Հունաստան), Սամվել Տեր-Սահակյանինը` Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան), Գաբրիել Սարգսյանինը` Մարիուս Մանոլաչեն (Ռումինիա):
Տիգրան Պետրոսյանն իր ուժերը կչափի Մատեյ Սաբենիկի (Սերբիա) հետ, Զավեն Անդրիասյանը` Բոշկո Տոմիչի (Բոսնիա և Հերցեգովինա), Վլադիմիր Հակոբյանը` Պավել Սիմաշեկի (Չեխիա): Հովհաննես Գաբուզյանը կխաղա Վլադիմիր Պոկտինի (Ռուսաստան) հետ, իսկ Արման Փաշիկյանը` Օղուլցան Քանմազալփայի (Թուրքիա):
Եվրոպայի չեմպիոնը կստանա 14 հազար եվրո: Մրցաշարը, որին ընդհանուր առմամբ մասնակցում են 350 շախմատիստներ, ընթանում է շվեյցարական համակարգով` 11 մրցափուլով, մարտի 26-ը հանգստյան օր կլինի: Ժամանակի վերահսկողությունը լինի 90 րոպե է 40 քայլի համար` գումարած 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` ավելացնելով 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: