12 մարտի 2004 - 17:30 AMT
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջորջ Բրյուսը մտադիր Է այցելել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Այս մասին, ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, լրագրողներին հայտնել Է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սաթար Սաֆարովը: Նրա խոսքերով` նման որոշում Է կայացվել Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի նախնական զեկույցի ներկայացումից հետո: Նշենք, որ առաջիկայում նախատեսվում Է նաեւ Գ.Լենմարկերի այցը տարածաշրջան: Վերջինիս կողմից ղարաբաղյան խնդրի շուրջ պատրաստած վերջնական զեկույցը կներկայացվի Էդինբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ-ի ամառային նստաշրջանի ընթացքում: