12 մարտի 2004 - 17:58 AMT
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՅԹԵԼ Է ՆՈՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԹԻՌ
Թուրքիայի Էլմադաղ զինափորձարանում, որը գտնվում Է Անկարայի մերձակայքում, փորձարկումների ժամանակ երեկ պայթել Է նոր հրթիռ, որը տեղացի գիտնականներն ստեղծել Էին զինված ուժերի համար: Ինչպես այսօր հաղորդել Է «Անատոլու» գործակալությունը, տեղի ունեցած պաայթյունի հետեւանքով տուժածներ չկան: Փորձարկվող հրթիռի տիպի մասին ոչինչ չի հաղորդվում: