22 մարտի 2012 - 14:11 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Հայաստանի ապագա խորհրդարանում ներկայացված կլինեն 4-6 կուսակցություն

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, գալիք խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը կծավալվի կոալիցիոն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ընդդիմադիր ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատների» միջև: «Ազգային ժողովում հայտնվելու լուրջ հայտ են ներկայացնում հենց այս կուսակցությունները»,-հայտարարել է նա:

Քաղաքագետն ընդգծել է, որ եթե ընտրությունները կայանային այս կիրակի, ապա ԱԺ անկասկած կընտրվեին ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ և Դաշնակցությունը: Խորհրդարանում հայտնվելու մեծ հավանականություն ունի նաև «Ժառանգությունը», ՕԵԿ-ը ևս անում է ամեն բան, որպեսզի հաղթահարի 5 տոկոսի շեմը:

Իսկանդարյանը չի հավատում, որ այլ քաղաքական ուժեր այս փուլում կկարողանան փոխել իրավիճակը: