Իրանում ավտոբուսի վթարից տուժած հայերը ապաստան են գտել ՀԱԵ Ատրպատականի թեմում` Թավրիզի համալիրում: Այս օրերին Իրանում նշում են Նովրուզը և մոտակա հյուրանոցները գերծանրաբեռնված են, ուստի որոշվեց նրանց օթևան տալ Թավրիզի առաջնորդարանում, հայտնել է Թավրիզի առաջնորդարանի գրասենյակը:
Վթարից անմիջապես հետո թեմական խորհրդի որոշմամբ պատահարի վայր խումբ է գործուղվել, որն օգնել է տուժածներին հասնել առաջնորդարան:
Վթարը տեղի է ունեցել մարտի 20-ին: ՃՏՊ արդյունքում երեք իրանահայ է զոհվել: Հայաստան մեկնող ավտոբուսը վթարի էր ենթարկվել: Եվս 10 վիրավոր ուղևորներ հոսպիտալացվել են, հայտնում է «Բլագովեստ-ինֆոն»: