22 մարտի 2012 - 15:59 AMT
Թուլուզի հրաձիգին գնդակահարել են գրոհի ժամանակ

Թուլուզի հրեական դպրոցի վրա հարձակված կասկածյալը հինգշաբթի գրոհի ժամանակ զոհվել է իր բնակարանում, հաղորդում է ֆրանսիական BFMTV հեռուստաընկերությունը: ԶԼՄ-ները հաղորդում են, որ բնակարանում բարիկադավորված 23-ամյա Մոհամմադ Մերան դիմադրություն է ցուցադրել հատուկ նշանակության ջոկատին, արդյուքում կիրառվել է կաթվածահար անող գազ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հանցագործը մարտի 19-ին մոտոցիկլետով մոտեցել է Թուլուզի հրեական դպրոցին և կրակ բացել մի խումբ աշակերտների, ուցուցիչների և ծնողների վրա: Զոհվել են 30-ամյա մանկավարժը, նրա երկու երեխաները և դպրոցի տնօրենի դուստրը: Ծանր վիրավորվել է 17-ամյա մի դեռահաս: