Թուրքիայի հարավ-արևելքում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ իրականացվող հատուկ օպերացիայի արդյունքում զոհվել է 12 մարդ, հաղորդում է Agence France-Presse-ը: Ռազմական գործողություններն իրականացվում են Սիրիայի և Իրաքի սահմանամերձ Շիրնակ նահանգի Ջուդի լեռան մերձակայքում:
Ինչպես հաղորդում է Hurriyet պարբերականը, 5 ոստիկաններ և զինվորներ սպանվել էին դեռևս չորեքշաբթի, ևս մեկ աշխատակցի մահվան մասին հաղորդվել է հինգշաբթի: Պարբերականի տվյալներով, 10 զինծառայողներ վիրավորվել են: Մինչ այդ BBC News-ը գրում է 7 քրդերի մահվան մասին:
AFP հաղորդում է, որ մարտի 20-ին մեկնարկած ռազմական օպերացիայում ներգրավված են եղել ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Ըստ BBC News-ի, օպերացիայի պատճառը քրդերի կողմից Դիարբեքիր քաղաքում կազմակերպված անկարգություններն էին:
Այս հատուկ օպերացիան 2012թ-ի խոշորագույն օպերացիան է. քուրդ գրոհայինների դեմ նախորդ խոշոր օպերացիան իրականացվել է 2011-ի դեկտեմբերին;