22 մարտի 2012 - 16:52 AMT
Շվեյցարիայում պատրաստվում են հանրաքվե անցկացնել «արտասահմանցիների քվոտա» սահմանելու մասին

Շվեյցարիայում կկայանա հանրաքվե արտասահմանցիների նկատմամբ այսպես կոչված քվոտա կիրառելու մասին: Համազգային հարցման անցկացումը պնդել են Շվեյցարական ժողովրդական կուսակցության ազգայնականները: Կուսակցության ներկայացուցիչներն իրենց նախաձեռնության համար հավաքել են 135 557 ստորագրություն և դրանով հանդերձ անհրաժեշտ քվորում ապահովել հանրաքվե անցկացնելու համար, հայտարարել է շվեյցրական կառավարությունը, հաղորդում է Der Spiegel-ը:

Շվեյցարական ժողովրդական կուսակցությունը ցանկանում է սահմանափակել արտասահմանցիներին տրվող անձնագրերի քանակը, ղեկավարվելով այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են քաղաքականությունը և պոտենցիալ ներգաղթողների ֆինանսական բարեկեցությունը: