12 մարտի 2004 - 22:42 AMT
ՍՏԱՄԲՈՒԼԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԿԶԲԱՂՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱՄՈԼՆԵՐՈՎ
Թուրք իրավապաշտպանները կոչ են արել քրեական գործ հարուցել թուրք ազգայնամոլների հանդեպ, որոնք անցյալ շաբաթ սպառնացել են Ստամբուլում հրատարակվող հայկական «Ագոս» շաբաթաթերթի աշխատակազմին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայում հրատարակվող քրդական թերթը, մի շարք ազդեցիկ թուրք գործիչներ օրերս հանրագիր են հղել Ստամբուլի դատախազություններից մեկը: Հաղորդագրության համաձայն` մարտի 8-ին մի խումբ անձինք, ներկայանալով որպես «Հայկական ցեղասպանության մասին չհիմնավորված հայտարարությունների դեմ պայքարի ֆեդերացիայի» անդամներ, ցույց են կազմակերպել «Ագոս» թերթի խմբագրության շենքի մոտ: Երգելով Թուրքիայի ազգային հիմնը` նրանք սգո ծաղկեպսակ են դրել խմբագրության շենքի առջեւ: