22 մարտի 2012 - 17:45 AMT
Ռուսաստանի ԱԳՆ. Իրանում ռազմական «հրդեհը» կարող է բռնկվել ցանկացած կայծից

Իրանում իրավիճակը վատթարանալու միտում ունի, հրդեհը կարող է բռնկվել ցանկացած կայծից: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Տեղի է ունենում էսկալացիա, լարվածությունն աճում է, և դա շատ տագնապալի է»,-հայտարարել է նա` պատասխանելով Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական հարվածի մասին հարցին:

Նա կոչ է արել իրանական հարցում արկածախնդրության չդիմել և հույզերին ազատություն չտալ: Նա հավելել է, որ դեռևս չեն սպառվել խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու հնարավորությունները: