22 մարտի 2012 - 18:30 AMT
ՀԱԿ ընտրացուցակը, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, բաղկացած է 120 թեկնածուներից

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ԿԸՀ-ին է ներկայացրել իր ընտրական ցուցակը, որը ներառում է 120 թեկնածուներ: Ցուցակը գլխավորում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրան հաջորդում են Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսկացության ղեկավար Արամ Սարգսյանը, Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը;

Բացի այդ, ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններում 41 մեծամասնական ընտրատարածքներից 38-ում կառաջադրի իր թեկնածուներին: